Մեր մասին

«Հայը կա» նախաձեռնությունն ապաքաղաքական հարթակ է՝ նախատեսված այն անձանց համար, որոնք ցանկանում են իրենց գործունեությամբ նպաստել Հայաստանի և Արցախի զարգացմանն ու ամրապնդմանը։

նախաձեռնության գաղափարն է՝ համախմբել բոլոր նրանց, ովքեր իրենց ապրելակերպով և գործունեությամբ ապացուցել և ապացուցում են, որ հայը կա, հայն ապրում է և հզորանում։

Նախաձեռնությունն իր գործունեությունը ծավալում է երեք ծրագրային ուղղություններով՝

  • զարգացման,
  • սոցիալական,
  • անվտանգության։

Սկզբունքներն են անշահախնդիր նվիրվածությունը, նպատակայնությունը, գործունությունն ու հաշվետվողականությունը։

«Հայը կա» նախաձեռնության շրջանակներում է գործում BigiDream հարթակը։

BigiDream-ը մի հարթակ է, որը ոգեշնչում է երեխաներին երազել և աշխատասիրությամբ, միմյանց օգնելով հասնել բոլոր երազանքներին։ Հարթակը հնարավորթյուն է տալիս բոլոր երազողներին համախմբվել մեկ վայրում, մեկ նպատակի շուրջ, պատմել իրենց երազնքների մասին և հնարավորություն ունենալ հասնել իրենց երազանքների իրականացմանը։ Տիեզերքից ժամանած Բիգին և իր ընկերները սովորեցնում են երեխաներին հավատալ իրենց երեզանքներին, պայքարել դրանց համար և երբեք չհանձնվել։

Այս անգամ էլ, ամանորի նախօրեին, տիեզերքից ժամանած Բիգին և իր ընկերները հրավիրում են բոլոր երազող մեծերին և փոքրերին երազանքների հեքիաթային աշխարհ։ «Դեպի մեծ երազանքներ» երաժշտական, պարային, թատերական շոու հայկական հեքիաթների սիրված հերոսների և Ձեր իսկ մասնակցությամբ։ Դարձի’ր մեծ հեքիաթի ամենակարևոր մասնիկը։ Բիգին և իր ընկերները սպասում են Ձեզ։

Տոմսերի հասույթից առաջացած հասույթը ուղվելու է «Հայը կա» նախաձեռնության հայրենանպաստ ծրագրերի իրականացմանը։